Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են մանկաբուժության առանցքային հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվել են մանկաբուժության առանցքային հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մանկական հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը, առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Խոսելով մանկաբուժությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ` մասնագետներն այս համատեքստում անդրադարձել են մանկահասակ երեխաների հոսպտալացումներին, բուժման ընթացքին, մանրամասն քննարկել հետագա ամբուլատոր հսկողության կազմակերպումը, ոլորտի զարգացման հետ կապված մի շարք առանցքային խնդիրներ, նաև  հետագա անելիքները:

Արտակ Ջումայանն ընդգծել է, որ նման հանդիպումները պետք է կրեն շարունակական բնույթ: Միաժամանակ, նա կարևորել է նոր ընթացակարգեր ունենալու տեսլականը` մշակելով կոնկրետ քայլեր մանկաբուժության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ